ՀԻՆԸ ՆՈՐԻՆ ԶՈՒԳԸՆԹԱՑ
ԵՐԿԱՐ-ԵՐԿԱՐ ՄԻ ՃԱՆԱՊԱՐՀ
Սիրելի՛ ընթերցասեր, «Հինը նորին զուգընթաց» խորագրի ներքո ձեզ ենք ներկայացնում Մկրտիչ Խերանյանի «Երկար-երկար մի ճանապարհ» ինքնակենսագրական վեպը, որն արտացոլում է հեղինակի ողջ գերդաստանի ողբերգական օրերը եղեռնի ժամանակ։ Վանի հերոսական պաշտպանությունից հետո կենդանի մնացած հայերը գաղթվում և ապաստանում են Ռուսաստանի հովանավորության ներքո գտնվող Հայաստանում, ուր կառուցում են նոր բնակավայրեր, կազմում նոր ընտանիքներ, բայց ծերացող մարդկանց կարոտն ու երազանքը մնում է հին ծննդավայրը։