ՄԱՐԳԱՐԵՈՒԹՅՈՒՆՆԵՐ. ԼԵՈՆԱՐԴՈ ԴԱ ՎԻՆՉԻ
- «Մարդիկ կշրջեն և չեն շարժվի, կխոսեն նրա հետ, ով չկա, կլսեն նրան, ով չի խոսում». հեռուստատեսության, ձայնի գրանցում և վերարտադրում ձայնագրիչի օգնությամբ։
- «Մարդիկ սեփական կերպարանքով ակնթարթորեն կտեղափոխվեն աշխարհի տարբեր մասեր՝ տեղից չշարժվելով». հեռուստապատկերների հաղորդում
- «Դու քեզ կտեսնես առանց որևէ վնասի մեծագույն բարձրություններից ներքև ընկնելիս». պարաշյուտային թռիչքներ։
- «Կկործանեն անհամար կյանքեր և երկրի մեջ անհամար անցքեր կբացեն». արդյոք ավիառումբերից առաջացող ձագարափոսերի մասին չէ՞ խոսքը, որոնք, իսկապես, անհամար մարդկային կյանքեր խլեցին։
Լեոնարդոն կանխագուշակել է անգամ կենդանի արարածներին տիեզերք թռցնելը. «Եվ բազում երկրային ու ջրային կենդանիներ կբարձրանան աստղերի միջև»։