ՅՈՒՐԱՔԱՆՉՅՈՒՐԻՆ ԻՐ ՀԵՔԻԱԹԸ
Վայոց ձորի մարզային գրադարանում յուրահատուկ հեքիաթի ժամ էր։ «Աղքատի իմաստուն աղջիկը » ռումինական հեքիաթն ինքնատիպ մոտեցմամբ, հեքիաթային հանդերձանքով, դերասանական յուրօրինակ խաղով, հետաքրքիր հարց ու պատասխանով ներկայացրեց մեր հեքիաթասաց մորաքույրը՝ գրադարանավար Լիլիթ Հակոբյանը։ Հեքիաթի հյուրերը գրադարանի հավատարիմ և ուշիմ ընթերցողներն էին՝ Եղեգնաձորի թիվ 2 դպրոցի չորրորդ դասարանի աշակերտները՝ դասվար Ա. Համբարձումյանի ուղեկցությամբ։
Հեքիաթասաց մորաքրոջ գեղեցիկ հանդերձանքի համար շնորհակալություն ենք հայտնում Mosh studio -ին: