ՆԻԿՈՂԱՅՈՍ ԱԴՈՆՑ_150
Այս տարի նշվում է բոլոր ժամանակների մեծագույն հայագետ, պատմաբան, բյուզանդագետ և բանասեր Նիկողայոս Ադոնցի ծննդյան 150 ամյակը։
Ադոնցը թողել է շուրջ 80 հայերեն, ռուսերեն և ֆրանսերեն լեզուներով գրված արժեքավոր գիտական աշխատություններ՝ նվիրված գլխավորապես հայ ժողովրդի միջնադարյան պատմագրությանն ու գրականությանը, հայ-բյուզանդական հարաբերություններին, հայ-հունական բանասիրությանը, առասպելաբանությանը, կրոնին, լեզվաբանությանը։
Գրադարանում առկա են Նիկողայոս Ադոնցի հետևյալ գրքերը՝
📖«Հայաստանի պատմություն», 1972թ., Երևան, 430 էջ,
📖«Հայկական հարցի լուծման շուրջ», 1989թ., Երևան, 115 էջ,
📖 «Տիգրան Մեծ», 2010թ., Երևան, 120 էջ,
📖«Հայաստանը Հուստինիանոսի դարաշրջանում», 1987 թ., Երևան, 639 էջ,
📖«Հայաստանի ժողովրդական տնտեսությունը և հայ տնտեսագիտական միտքը», 1968թ., Երևան, 497 էջ։