Երկուշաբթի, 4 Մարտի, 2024
Առանց կարգի

ՇՆՈՐՀԱՎՈ՛Ր ՈՒՍՈՒՑՉԻ ՏՈՆ

Սիրելի՛ ուսուցիչ,

շնորհավորում ենք Ձեզ մասնագիտական տոնի առթիվ։

Տոն, որը մենք նշում ենք պատկառանքի ու երախտագիտության մեծ զգացումով։ Ձեր շնորհիվ դպրոցը դառնում է կրթօջախ ու տուն, ընտանեկան միջավայր և գիտելիքի շտեմարան, որտեղ ձևավորում են մարդկային փոխհարաբերություններ ու սեր առ ուսում, որտեղ հայրենիքը պաշտպանելու, շենացնելու հիմնավոր դաստիարակություն են ստանում բազում սերունդներ։

Վայոց ձորի մարզային գրադարանն առանձնահատուկ շնորհակալություն է հայտնում Եղեգնաձորի թիվ 1, թիվ 2 և ավագ դպրոցներին՝ համագործակցության և մշտապես գրադարանի կողքին լինելու համար։

Դպրոց և գրադարան համագործակցությունը միշտ էլ տալիս է իր արգասաբեր, արդյունավետ, բեղուն պտուղները։

Կրթյալ սերունդ ունենալով՝ մենք համատեղ կերտում ենք մեր ժողովրդի ու պետության ապագան։

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով