ՈՒՄ ԴԵՄՔԻՆ ԿԱ ԺՊԻՏ ԲԱՐԻ, ՆԱ ԱՊՐՈՒՄ Է 100 ՏԱՐԻ
#մանկապատանեկան_գրքի_և_երաժշտության_շաբաթ
Վայոց ձորի մարզային գրադարանում Մանկապատանեկան գրքի և երաժշտության շաբաթվա շրջանակներում տեղի ունեցավ «Ում դեմքին կա ժպիտ բարի, նա ապրում է 100 տարի» խորագրով միջոցառում, որի մասնակիցներն էին Եղեգնաձորի թիվ 2 հիմնական դպրոց -ի երրորդ դասարանի աշակերտները՝ դասվար Ա. Սարգսյանի ուղեկցությամբ։
Միջոցառումը նվիրված էր մանկագիր, գրող, հրապարակախոս Գրիգոր Եղիկյանի ծննդյան 100-ամյակին։ Մասնակիցները հանդես եկան Գ. Եղիկյանի մի շարք ստեղծագործություններով, փոքրիկ բեմական ելույթներով, երաժշտական կատարումներով։
Իսկ վերջում՝ իրենց գեղեցիկ երաժշտական կատարումներով երեխաները խաղաղություն մաղթեցին ներկաներին ու համայն աշխարհին։













