ՊՈԵԶԻԱՅԻ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՕՐ
Պոեզիայի միջազգային օրը մարզային գրադարանում մարդաշատ էր։ Հավաքվել էին պոեզիայի սիրահարներ՝ ուսուցչուհի՝ Կ. Մովսիսյանը, ՀՀ գրողների միության անդամ՝ Ս.Գասպարյանը, հեղինակային երգի կատարող՝ Գ.Գրիգորյանը, ուսանողներ և աշակերտներ։ Գրական — երաժշտական ցերեկույթը նվիրված էր Եղիշե Չարենցի 125_ամյակին և անլռելի սիրահար Պարույր Սևակին։ Հնչեցին երկու մեծությունների ստեղծագործությունները։ Մասնակիցները հանդես եկան երաժշտական համարներով, որոնք ավելի գեղեցկացրեցինին միջոցառումը։





