Ուրբաթ, 26 Ապրիլի, 2024
Նորություններ

ԴՐԱՄԱՇՆՈՐՀ

Վերջերս, «Սիրանույշ» ճամբարում կայացավ «Երիտասարդական համախմբում» հերթական հավաքը, որն իրականացվում է «Երիտասարդական համախմբում» ՀԿ-ի կողմից Վայոց ձորի թեմի, Սյունիք-Զարգացում ՀԿ-ի, Վայոց ձորի մարզպետարանի և համայնքապետարանների հետ համագործակցությամբ։
Ծրագրի շրջանակներում Վայոց ձորի մարզային գրադարանի աշխատակցուհի Մարիամ Աբրահամյանը ներկայացրեց իր դրամաշնորհային ծրագիրը։
Նշենք, որ ծրագիրը ՀԱՂԹՈՂ ճանաչվեց։
Իսկ թե ինչ ենք շահել, կիմանաք շուտով։
Ի դեպ, այսօր գրադարան էին այցելել հավաքի մասնակից մի խումբ երիտասարդներ, ովքեր շրջայց կատարեցին գրադարանում, ստացան իրենց հուզող հարցերի պատասխանները, դիտեցին տիկնիկային ներկայացում և հեռացան՝ խոստանալով իրենց հետաքրքիր գաղափարներով համագործակցել գրադարանի հետ։

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով