ՋՈՆ ԿԻՐԱԿՈՍՅԱՆ-95
Այսօր հիշում ենք հայ ժողովրդի արժանավոր զավակներից մեկի` 20-րդ դարի ականավոր պետական, քաղաքական ու հասարակական գործիչ, պատմաբան ու դիվանագետ Ջոն Կիրակոսյանի ծննդյան 95-ամյակը։
Ջոն Կիրակոսյանն իր ժողովրդի զինվորն էր, որ ուներ հրամանատարի պատրաստվածություն ու ռազմավարություն կերտողի հեռատեսություն։ Նա իր ժողովրդի ծառան էր, որն ուներ տիրոջ գիտակցություն և սրտացավություն։ Նա կայացավ իբրև արտաքին գործերի փայլուն նախարար մի երկրում, որն աշխարհի համար նույնիսկ միջազգային իրավունքի սուբյեկտ չէր։ Իր գործով նա դարձավ Հայաստանի նորագույն պատմության և նրանում ընթացող քաղաքական գործընթացների անքակտելի մաս։
Նման նվիրյալներով է ազգը` ազգ, երկիրը` երկիր։