Կիրակի, 19 Մայիսի, 2024
Մեջբերումներ գրքերից

ՌԱՆՉՊԱՐՆԵՐԻ ԿԱՆՉԸ

«Գնացի Եվրոպա – ասում է Խրիմյան հայրիկը,- և ինչ տեսա այնտեղ: Բեռլինի մեջ դրված էր մի մեծ պղինձ՝ մեջը հարիսա: Զանազան ազգերի պատվիրակներ եկած էին երկաթե շերեփներով և հարիսայեն կվերցնեին ու կերթային: Բուլղարը, սերբը, ղարադաղցին, ամենքն ալ առին իրենց բաժինը: Կարգը եկավ մեզի՝ հայերուս: Ես ալ, իմ կարգին ձեռքիս աղերսագիրը ցույց տալով, խնդրեցի, որ ամանիս մեջ հարիսա լցնեն: Կաթսայի գլուխը սպասող մեծավորները ինձի հարցուցին՝ ո՞ւր է քու շերեփդ: Ճիշտ է, որ հոս հարիսա կբաժանվի, բայց շերեփ չունեցողը չի կրնար մոտենալ անոր: Այս ալ իմացիր, որ եթե մոտ ատենքս այս հարիսան կրկին բաժանվի, առանց շերեփի չգաս, որովհետև կրկին պարապ ետ կդառնաս»: Եվրոպայեն պարապ ետ դարձավ նաև մեր պատվիրակ Մոսե Իմոն, որովհետև ձեռքին երկաթե շերեփ չկար:

Ուրեմն ո՞րն է ելքը, Սասունի՛ իշխաններ: Զինվել. այժմ մեր միակ ելքը այդ է: Մենք պետք է շինենք մեր երկաթե շերեփը, որ իրավունք ունենանք ընդհանուր կաթսային մոտենալու:

Խաչիկ Դաշտենց՝ «Ռանչպարների կանչը»

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով