Շաբաթ, 20 Ապրիլի, 2024
Հիշենք մեր մեծերինՄիջոցառումներ

ՍԵՐՈՒՆԴՆԵՐԻ ՀԵՏ ՄԻՇՏ ՆՈՐԱՆԱԼՈՎ

Վայոց ձորի մարզային գրադարան Vayots Dzor Regional Library -ում այսօրվանից տրվեց միջոցառումների մեկնարկը։ Մարզային գրադարանի մանկական բաժնի միջոցառումը նվիրված էր մեծն հեքիաթասաց #Շառլ_Պերրոյի_395-ամյակին։ Բեմադրվեց Պերրոյի հայտնի հեքիաթներից «Փուփուշիկ Ռիքեն» ։ Մասնակից ընթերցողները՝ Եղեգնաձորի թիվ 2 հիմնական դպրոցի 5-րդ դասարանի մի խումբ աշակերտներ, իրենց յուրահատուկ հեքիաթային կերպարներով հիացրեցին ներկաներին, եղան աշխարհի շատ գրադարաններում, բայց միևնույն է, Վայոց ձորի մարզային գրադարանը նրանց համար լավագույնն է՝ անկրկնելի իր գաղափարներով, ծրագրերով, բացառիկ միջոցառումներով։

Արի՛ քո սրտի գրադարան։

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով