ԴՐՍԵԿԸ
Ինչպե՞ս ես անցկացնելու օրդ:
Մենք առաջարկե՞նք`
Քայլ 1. Արթնացի՛ր ժպիտով
Քայլ 2. Հասցրու՛ անել բոլոր գործերդ
Քայլ 3. Արի՛ գրադարան ( ի դեպ, կարող ես քո սիրելի սուրճը կամ սառը ըմպելիքն էլ հետդ վերցնել)
Քայլ 4. Վերցրու մեր նոր և հետաքրքիր գրքերից որևէ մեկը
Քայլ 5. Ապա գնա մեր գեղեցիկ և տրամադրող ընթերցասրահ
Քայլ 6. Վայելիր գիրքդ մեր հարմարավետ պարկաթոռնորից մեկի վրա
_____________________________________
Նկարում Նարինե Աբգարյանի «Դրսեկը» գիրքն է։
Սա կիսազավեշտական դրվագներով պատմություն է մի հպարտ ու դեռատի աղջկա մասին, որը հախուռն 90-ականներին թողնում է իր լեռնային, գողտրիկ հայրենիքն ու գնում՝ Մոսկվան նվաճելու: Ամեն դրսեկ իր Մոսկվան ունի: Վեպի հերոսուհու Մոսկվան բոլոր այն մարդիկ են, որոնց հետ ծանոթացնում է այդ խելահեղ քաղաքը: Այդ մարդիկ հերոսուհուն սիրում են, պաշտպանում, ուղեկցում են անծանոթ փողոցներով, որոնց մասին գիտեն միայն տեղացիները, բայց ոչ երբեք՝ դրսեկները:
Գիրքը «դրսեկ-ներսպրծուկի» կյանքի մի փոքրիկ հատվածի մասին է, որը, գուցե, անծանոթ է մեծ քաղաքների բնակիչներին: Զվարճալի ու մի քիչ էլ դառն է օտարականի կյանքի այդ հատվածը, որի շնորհիվ հերոսուհին կայանում է որպես դրսեկ և որպես մոսկվացի:
Մարդու կյանքում միշտ տեղ կա սխրանքի համար: Մի սխրանքը արտագաղթելու որոշում կայացնելն է, երկրորդը՝ նոր հայրենիքն ընդունելն ու սիրելն է այնպիսին, ինչպիսին է այն՝ իր բոլոր լավ ու վատ կողմերով: Եվ այդ դեպքում նոր հայրենիքն անպայման պատասխանում է փոխադարձ սիրով: Անպայման: