Հինգշաբթի, 25 Ապրիլի, 2024
Նոր գրքեր

ՆԵՎՐՈԶՆԵՐԻ և ՆԵՎՐՈՏԻԿ ՎԻՃԱԿՆԵՐԻ ՀԱՂԹԱՀԱՐՈՒՄԸ

Սիրելի՛ ապագա բժիշկներ, ապագա հոգեբաններ և ապագա մանկավարժներ, ձեր տրամադրության տակ է նորատիպ մի ձեռնարկ՝ նևրոզների և նևրոտիկ վիճակների մասին:

Փորձառու հոգեբույժ-հոգեթերապևտ Վարդգես Դավթյանն ինքնատիպ վերլուծություններով և բացահայտումների ճանապարհով նորովի է ներկայացնում նևրոզների և նևրոտիկ վիճակների պատկերը։ Նա այս ամենը մեկնում է կլինիկական, գրական-գեղարվեստական, և որ ամենահետաքրքիրն է, սեփական կյանքի դրվագներով։ Որպես դարի մարտահրավեր՝ նևրոտիկ հիվանդությունները զանգվածային բնույթ են կրում, հետևաբար գրքում կարևոր տեղ է հատկացված նրանցից «ազատագրվելու» ուղիների։ Հեղինակը երբեմն անկեղծ հումորով և աշխույժ տեսարաններով է ներկայացնում ախտաբանական դրսևորումները՝ առաջարկելով այն հաղթահարելու արդիական ձևեր և միջոցներ։

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով