ՏԱՐՎԱ ԼԱՎԱԳՈՒՅՆ ԸՆԹԵՐՑՈՂ
Վայոց ձորի մարզային գրադարանն այսօր իր հյուրընկալ դռներն էր բացել տարվա 10 լավագույն ընթերցողների առջև։
Մարզային գրադարանի մանկական բաժինը լավագույն ընթերցողների հետ անցկացրեց Յանուշի «Ա՜հ, որքան գեղեցիկ է Պանաման» ստեղծագործության քննարկումը, որն, ի դեպ, տարվա ընթացքում ամենաշատ ընթերցված գիրքն է։ Երեխաները մասնակցեցին գրադարանի կողմից կազմակերպված հետաքրքիր խաղին, կիսվեցին իրենց տպավորություններով և, որպես լավագույն ընթերցող, արժանացան «Տարվա աստղ» անվանակարգին։
Արի՛ գրադարան։