ՓՈՔՐ ՄԵՂՎԻ ՄԵԾ ՃԱՄՓՈՐԴՈՒԹՅՈՒՆԸ
Արդյոք դեռ հնարավո՞ր է փրկել հիվանդ Իլզիտեին: Բժիշկը բոլոր միջոցները փորձել է: Բայց ինչ- որ ծերուկ շշնջում է ինը ծաղիկների նեկտարների մասին, և մեղվիկ Զուզուն ճամփա է ընկնում: Անցնում է և՛ հեռավոր Բրազիլիայի ջունգլիներով, և՛ Ճապոնիայով, և՛ սև մեղուների հետ թռչում է Աֆրիկայի անապատով…
Կարո՞ղ եք գուշակել, թե ծաղիկներից որն է թույլ տալիս Զուզուին խմել իր նեկտարից: Իսկ արդյոք հյուսիսային եղջերուները կօգնե՞ն Զուզուին գտնել մեղր նաև ցուրտ Լապլանդիայում։
Այս ամենի մասին դուք կիմանաք՝ կարդալով Կուրիս Չվիրգզդինշի այս գունագեղ և հետաքրքիր գիրքը։
Արի՛ գրադարան։