Ուրբաթ, 18 Հոկտեմբերի, 2024
Հիշենք մեր մեծերին

ԶԱՀՐԱՏ-100

Վայոց ձորի մարզային գրադարանում տեղի ունեցան սփյուռքահայ բանաստեղծության ինքնատիպ դեմքերից մեկի` իր ոճը, իր անելիքը, իր աշխարհը ունեցող բանաստեղծի` Զահրատի (Զարեհ Յալտըզճյան) ծննդյան 100-ամյակին նվիրված ընթերցումներ։

Գրադարանի լավագույն ընթերցողները սիրով ընթերցեցին նրա տպավորիչ բանաստեղծություններից։

Նրա խոհը մարդու մասին է, մտահոգությունը մարդու ճակատագիրն է։ Ուստի և նրա պոեզիան ձեռք է բերում համամարդկային հնչեղություն։

ԶԳՈՅՇ8

Պէտք է խոհեմ ըլլալ — պէտք է զգուշանալ

Նստիլ բարի բարի

Կը նայիք դուռը մէկէն կը բացուի

Պէտք չէ աչք աչքի նայիլ երկար ատեն

Տեղի անտեղի ժպտալ իրարու

Կը նայիք դուռը մէկէն կը բացուի

Պէտք է չափաւոր խօսիլ ու շարժիլ

Նախըտրելի է նստիլ բարի բարի

Կը նայիք դուռը մէկէն կը բացուի

Ու դուռնէն ներս Սէրը կը մտնէ

Զահրատ

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով