ՏԱՌԵՐԸ ՄԵԶ ԸՆԿԵՐՆԵՐ, ԳՐՔԵՐԸ՝ ՆՈՐ ԸՆԿԵՐՆԵՐ
Գիրքը մարդու ընկերն է, իսկ ընկերներին պետք է կարողանալ ընտրել։
Հենց այս սկզբունքով իրենց գրքերն ընտրեցին առաջին անգամ ընթերցողներ դարձած Եղեգնաձորի թիվ 2 հիմնական դպրոց-ի և Եղեգնաձորի առաջին հիմնական դպրոց -ի առաջին դասարանի աշակերտներին՝ դասվարների ուղեկցությամբ:
Մանկական բաժինը գեղեցիկ տեսանյութ էր պատրաստել երեխաների համար, որտեղ ներկայացված էր գրադարանի կատարած ամբողջ տարվա աշխատանքը: Տեսանյութը դիտելուց հետո նրանք խաղացին «Ճիշտ և սխալ» խաղը՝ ծանոթանալով գրադարանից օգտվելու կանոններին: Այնուհետև դարձան մանկական բաժնի ընթերցողներ՝ խոստանալով հաճախ այցելել գրադարան: