ԹՈՒՄԱՆՅԱՆԱԿԱՆ ՇՆՉՈՎ
«Արվեստը պետք է լինի աչքի նման թափանցիկ, պարզ և աչքի նման բարդ»։
Հովհաննես Թումանյան
Մեզ մոտ ամեն օրը ԳՐՔԱՏՈՆ է, որն անցնում է ուրախ ու հաճելի ։
Այս անգամ մեր հյուրերը Եղեգնաձորի առաջին հիմնական դպրոց -ի երրորդցիներն (դասվարներ՝ Մ. Մխիթարյան և Մ. Հակոբյան) ու Աղնջաձորի միջնակարգ դպրոցի չորրորդցիները (դասվար՝ Ն. Հարությունյան Nvard Harutyunyan )։
Մինչ ներկայացնումը դիտելը, երեխաները հանդես եկան փոքրիկ բեմական ներկայացումներով, թումանյանական բանաստեղծություններով ու երգերով՝ համեմված շվիի կախարդական հնչյուններով։
Թումանյանական շունչն ու հոգին թևածում էր դահլիճում և ներկաների սրտերում։