Չորեքշաբթի, 24 Ապրիլի, 2024
Արի գրադարան

ՏԻԿՆԻԿԱՅԻՆԸ ՇԱՐՈՒՆԱԿՎՈՒՄ Է

#տիկնիկային_ներկայացում

#Բարեկենդանը

«Գրականությունը հայրենիք չունի, բայց յուրաքանչյուր հայրենիք իր գրականությունն ունի»։

Հովհաննես Թումանյան

Այսօրվա մեր հյուրերն էին Գլաձորի միջնակարգ դպրոցի 2-րդ դասարանը ( դասվար՝ Ա.Նալբանդյան) և Գլաձորի նախակրթարանը (դաստիարակ՝ Թ.Ռուստամյան)

Երեխաները դիտեցին արդեն սիրված «Բարեկենդանը» տիկնիկային ներկայացումը, հանդես եկան փոքրիկ ելույթներով, շրջայց կատարեցին գրադարանում։

Փոքրիկ հանդիսատեսները հիացմունքով, բարձր տրամադրությամբ, գեղեցկադեմ ժպիտներով հրաժեշտ տվեցին։

Մենք պատրաստ ենք ժպիտներ և հաճելի ակնթարթներ պարգևել բոլորին։

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով