Երեքշաբթի, 16 Ապրիլի, 2024
Արի գրադարան

ԼԱՎԱԳՈՒՅՆ ԸՆԹԵՐՑՈՂ

Գիրքն անփոխարինելի միջոց է կրթության և մտքի առողջացման համար. մարդն իր միտքը առողջացնելու համար անպայման պետք է այցելի գրադարան։Եթե մեզ հարցնեն` ի՞նչ կառույցով կարելի է դատել այս կամ այն դպրոցի մակարդակը, մենք կպատասխանենք` գրադարանով։Գիրք կարդալը նորաձև է բոլոր ժամանակներում. ահա այս կարգախոսով է առաջնորդվել մեր այսօրվա մանկական բաժնի «լավագույն ընթերցող» ճանաչված Դավիթ Մարգարյանը, ով սովորում է Եղեգնաձորի Հովհաննես Հովհաննիսյանի թիվ 2 հիմնական դպրոցում։Ամռան երեք ամիսներին Դավիթն իր ժամանակի մեծ մասն անցկացրել է գրադարանում և ընթերցել մեծ սիրով։

Շնորհավորում ենք Դավիթին և հորդորում ամուր պահել գրքի հետ կապը, ինչը հնարավորություն կտա ոչ միայն յուրացնել սովորածը, այլ ձևավորել աշխարհայացք, ունենալ հաջողություններ, լինել կիրթ և բանիմաց։

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով