Հինգշաբթի, 22 Հոկտեմբերի, 2026
Արի գրադարանՏիկնիկային ներկայացում

ԱՆԽԵԼՔ ՄԱՐԴԸ

«Ո՞նց է ժպտում իմ հոգին

Չարին, բարուն,-ամենքին.

Լույս է տալիս ողջ կյանքիս

Ու էն ճամփիս անմեկին»։

Հովհ.Թումանյան

Փետրվարի 19-ը Ամենայն Հայոց բանաստեղծ Հովհաննես Թումանյանի ծննդյան օրն է։ Պատահական չէ՝ գիրք նվիրելու օրը հենց Թումանյանի ծննդյան օրվա հետ կապելը. մեզանից շատ շատերը գրքի հետ ծանոթացել ու մտերմացել են հենց թումանյանական հեքիաթներով ու բանաստեղծություններով։

#Գրքատոնի առթիվ Վայոց ձորի մարզային գրադարանը Հովհաննես Թումանյանի «Անխելք մարդը» ստեղծագործության հիման վրա պատրաստել է նոր մոտիվներով, անչափ գեղեցիկ տիկնիկային ներկայացում։

Ներկայացումը համարում ենք ստացված և շա՜տ-շա՜տ սիրված, ինչը փաստում են Վայոց ձորի տարածքային ընդգրկուն այցերը:

Տիկնիկայինը դիտելու են շտապել Եղեգնաձորի և հարակից տարածքների տարբեր կրթական օջախների հարյուրավոր երեխաներ՝ Եղեգնաձորի առաջին հիմնական դպրոց -ի, Եղեգնաձորի թիվ 2 հիմնական դպրոց-ի, Ծիածան Մանկապատանեկան զարգացման կենտրոն-ի, Եղեգնաձոր համայնքի Գլաձոր գյուղի մանկապարտեզի, Աղնջաձոր և Թառաթումբ գյուղերի տարբեր դասարանների աշակերտներ՝ տնօրենների, դասվարների, ուսուցիչների և ծնողների ուղեկցությամբ:

Մինչ ներկայացում դիտելը, երեխաները լսել են գրքի մասին մի շատ գեղեցիկ և իմաստալից առակ։

Երեխաների խանդավառ ժպիտներն ու անսահման բերկրանքը փաստում էր տիկնիկային ներկայացման հաջողված լինելը։

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով