Ուրբաթ, 3 Մայիսի, 2024
Առաջարկում ենք կարդալ

ԻՆՉՈՒ ԵՔ ՄԵԶ ՄՈՌԱՑԵԼ

Ուշադիր նայիր շուրջդ, նայիր դռնից… դուրս արի փողոց, քայլիր ու նայիր… Թեքվիր փողոցը, դուրս եկ քաղաքից, գյուղից, ավանից, անցիր գետերի երկարությամբ, բարձրացիր ամպերի հետ համբուրվող լեռները, իջիր անդնդախոր ձորերը և ամենուրեք, յուրաքանչյուր քայլափոխի դու կտեսնես հրաշալիքներ՝ քո կողքին ծնվող հրաշալիքները՝ մեր օրերի հրաշալիքները։ Հրաշալիքներ, որ ստեղծվում են հայրիկի ու մայրիկի, ավագ եղբոր ու քույրիկի ջանքերով, նրանց աշխատանքով…

Բայց, սպասիր։ Իսկ գուցե դու ցանկանում ես այդ բոլորի մասին լսել ավելի մանրամա՞սն, գուցե ցանկանում ես հրաշալիքների հետ ծանոթանալ ավելի մոտիկի՞ց, այո՞…

Ուրեմն կարդա այս գիրքը։

«Ինչու՞ եք մեզ մոռացել» շարքից ձեզ ենք ներկայացնում Վարդգես Քալանթարյանի և Մուշեղ Բաղդասարյանի «Իմ կողքին ծնվող հրաշալիքները» գիրքը։

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով