ԱՐՑՈՒՆՔՆԵՐ ԴՐԱԽՏՈՒՄ
Հայրենի հող… Հազարավոր անմեղ զոհեր… Կիսատ մնացած ճակատագրեր…Ծով արտասուքեր…
Արցունքներ դրախտում …
ԳԱՄԻԴ ԱՄԻՐՈՎ…Անուն, որը քչերիս է հայտնի։ Մոսկովյան հեղինակը հայ ընթերցողին առաջին անգամ թարգմանաբար ներկայանում է իր «Արցունքներ դրախտում» գրքով, որը Արցախյան 44-օրյա պատերազմի մասին է…
Ձեր առջև մի գիրք է, որը չի պարունակում պատերազմի և ագրեսիայի որևէ կոչ։ Այս գիրքն այն մասին է, թե որքան սարսափելի է պատերազմը, և որքան ուժեղ կարող է փոխվել հանկարծակի մահվան դեմքին նայած մարդու կյանքը։