ՊԵՐՃ ԶԵՅԹՈՒՆՑՅԱՆ-84
Այսօր հայ արձակագիր, դրամատուրգ, հրապարակախոս և թարգմանիչ Պերճ Զեյթունցյանի ծննդյան օրն է։
Ձեզ ենք ներկայացնում Պերճ Զեյթունցյանի ստեղծագործություններից քաղվածքներ՝
- — Ես չեմ ուզում մեռնել… Ինձ ստիպեցին…
Միայն այժմ ամեն մարդ հասկացավ։ Յուրաքանչյուր տասից մեկը պիտի մեռներ, տասներորդը, քսաներորդը, երեսուներորդը… Իսկ ընդամենը յոթանասուն հոգի էին։ Ուրեմն, յոթ հոգի պետք է մեռնեին…Տասը, քսանը, երեսունը…
«Յուրաքանչյուր տասից մեկը»
- Եթե հանկարծ ականջիս շշնջաս…Ու եթե հանկարծ քո բառը ծնվի…Չթաքցնես…Անպայման կասես…Թող դա լինի ամենասովորական բառը…Բայց կլինի ամենալավագույնը իմ լսածներից…Ամենաանծանոթը…Ուզում ես…Շատ էիր ուզում…Մի րոպե լռենք…Գուցե իսկապես ամեն ինչ հասկանանք…[1]
«Ամենատխուր մարդը»
- Ստրաուդը գիտեր,որ սա էր իր վերջը։ Հենց այն օրվանից, երբ կյանքում առաջին անգամ զգաց, որ սիրում է։ Երբ հասկացավ, որ ընդհանրապես ինչ-որ մի տեղ նաև երջանկություն կա։ Ախր ի՞նչ գործ ուներ երջանկության հետ։ Երջանկություն…Ինչ տարօրինակ բառ է…
«Ամենատխուր մարդը»