ՆՈՐԱՐԱՐ ԱՇԽԱՏԱԺՈՂՈՎ-2022
Նոյեմբերի 28-30-ը Ծաղկաձորում անցկացվեց «Նորարար գրադարաններ» ամենամյա 5-րդ աշխատաժողովը, որին մասնակցում էր նաև Վայոց ձորի մարզային գրադարանը։ Այն կազմակերպվել էր ԱՄՆ դեսպանատան հովանավորությամբ։
Աշխատաժողովի նպատակն էր քննարկել թվային տեխնոլոգիաների դարաշրջանում գրադարանային մարտահրավերները, ուսումնասիրել և տարածել գրադարանների լավագույն աշխատանքային փորձը, միջազգային գրադարանային նորությունները:
Եռօրյա աշխաժողովի շրջանակում մասնակից գրադարանների ներկայացուցիչները ներկայացրեցին վերջին տարվա ընթացքում իրենց գրադարանների նորարար նախաձեռնությունները և ծրագրերը:
Վայոց ձորի մարզային գրադարանի նորարար ծրագրերը ներկայացրել է տնօրեն Արփինե Ավագյանը, ով իր զեկույցն սկսել է գրադարանի ստեղծած հեղինակային խաղով, ինչն արժանացել է ներկաների հավանությանը։
Վայոց ձորի մարզային գրադարանը շնորհակալություն է հայտնում աշխատաժողովի կազմակերպիչներին, Հայաստանի ազգային գրադարանի աշխատակից և «Նորարար գրադարաններ» աշխատարանների հիմնադիր Ներսես Հայրապետյանին, Երևանի ամերիկյան անկյան համակարգող Նելլի Խաչատրյանին, Լոռու մարզային գրադարանի ավտոմատացման բաժնի վարիչ Անդրանիկ Հովհաննիսյանին։