Երկուշաբթի, 29 Ապրիլի, 2024
Հիշենք մեր մեծերին

ՈԳԵՂԵՆ ԹՌԻՉՔ

ԱԼԵՔՍԱՆԴՐ ՍՊԵՆԴԻԱՐՅԱՆ-150

Վայոց ձորի մարզային գրադարանը Ալեքսանդր Սպենդիարյանի 150-ամյակի շրջանակներում հյուրընկալվեց աշխարհահռչակ կոմպոզիտորի երևանյան տուն-թանգարանում, ուր շատ հարազատ ու ջերմ մթնոլորտ էր տիրում։ Տուն-թանգարանի աշխատակիցը շատ գեղեցիկ ու հանգամանալից ներկայացրեց Սպենդիարյանի կյանքի անցած ուղին, երաժիշտի «լուսավոր սենյակը», ուր ապրել ու ստեղծագործել էր նա, նրա անձնական իրերը, հնչեցին նրա անզուգական ստեղծագործություններից հատվածներ։ Գրադարանի աշխատակիցները հրաժեշտ տվեցին տուն-թանգարանին՝ մեծ տպավորություններով ու հաճելի զգացողություններով։Խորին շնորհակալություն տուն_թանգարանի ողջ անձնակազմին։

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով