ԱՄԱՆՈՐՅԱ ԱՆԱԿՆԿԱԼ
Մարզային գրադարանում առավոտը սկսվեց շատ բարձր տրամադրությամբ։ Եղեգնաձորի թիվ 1 հիմնական դպրոցի հրաշք սաները հանդես եկան իրենց գեղեցիկ տոնական ելույթով, գրադարանի կողմից ստացան գեղեցիկ ամանորյա նվերներ, պարգևեցին բոլորիս անսպառ ժպիտներ։ Շնորհակալություն ենք հայտնում Գ. Մարգարյանին իր գեղեցիկ ու հեքիաթային անակնկալի համար ։