Երկուշաբթի, 6 Մայիսի, 2024
Արի գրադարան

ԱՅՍ ԴԱՍԸ ԳՐԱԴԱՐԱՆՈՒՄ

Մարզային գրադարանի ընթերցասրահում անցկացվեց հերթական հեքիաթի ժամը։

Խմբակի մասնակիցները ընթերցել էին Գրիմ եղբայրների հեքիաթների շարքը և կազմակերպել ակտիվ քննարկում։

Այս անգամ խմբակավար Ա. Խալաթյանը հաջորդ հանդիպման ընթերցանության համար գրքերի ընտրությունը վստահեց գրադարանավարներին, ովքեր երեխաների հետ միասին ընտրեցին ընկերասիրությանը, բարությանը, ազնվությանը նվիրված ստեղծագործություններ։

Երեխաները անակնկալ հանդիպում ունեցան բանաստեղծուհի, մանկագիր, համահայկական գրողների միության անդամ Գայանե Խաչի հետ, ում ուղղեցին իրենց հետաքրքրող հարցերը, իսկ բանաստեղծուհին մեծ սիրով պատասխանեց նրանց։

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով