Երկուշաբթի, 29 Ապրիլի, 2024
Արի գրադարան

ԳՐՔԻ ՔՆՆԱՐԿՈՒՄ

այոց ձորի մարզային գրադարանի հյուրերն էին Եղեգնաձորի թիվ 2 հիմնական դպրոց-ի 4-րդ դասարանի աշակերտները՝ դասվար Ա. Սարգսյանի ուղեկցությամբ։

Այսօրվա միջոցառումը նվիրված էր Վիլհելմ Հաուֆի «Փոքրիկ Մուքը» ստեղծագործության քննարկմանը։ Երեխաներին հանձնարարվել էր ընթերցել այս գեղեցիկ ստեղծագործությունը, իսկ մեր բանիմաց գրադարանավարները փորձել էին նորովի կազմակերպել գրքի քննարկումը։

Սահիկաշարի օգնությամբ ներկայացվեց ամբողջ գիրքը՝ յուրահատուկ և ինքնատիպ նկարներով, հուշող բառերով և նախադասություններով, ինչը նրանց անչափ ոգևորեց և օգնեց ակտիվ մասնակցել քննարկմանը։

Գրքի օգնությամբ երեխաները սովորեցին լինել ազնիվ, բարի, ճշմարտախոս, հասկացան որ կարևորը մարդու հոգին է, նրա կատարած բարի գործերը և պահպանած ազնվությունը կյանքի յուրաքանչյուր ակնթարթում, ինչպես նաև սովորեցին երբեք չծիծաղել մարդկանց արտաքին թերությունների վրա. մարդու իմաստնությունն ավելի կարևոր գործոն է։

Խաղացին նաև ուսուցողական խաղ «Միգուցե հենց դու՞ ես» խորագրով։

Խաղի օգնությամբ նրանք պարզեցին թե ո՞վ է իրենցից ամենաազնիվը, ամենաբարին, ամենախելացին, իսկ թե ով էր նա, թող մնա անակնկալ։

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով