Շաբաթ, 20 Ապրիլի, 2024
Մեջբերումներ գրքերից

ՀԱՄԵՐԱՇԽՈՒԹՅԱՆ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՕՐ. ԱՎԵԼԻ ԱՌԱԿԸ

Ավելի առակը

Մի մարդ յոթ զավակ է ունենում, յոթն էլ՝ կռվարար, անհանդուրժող, միմյանց հետ անհաշտ: Մի օր հայրը կանչում է բոլորին ու ասում.

– Տեսնո՞ւմ եք այս ավելը: Ձեզնից ո՞վ կարող է այն ձեռքով կոտրել:

Ու տալիս է նրանց մի հաստ ավել: Տղաներից ամեն մեկը փորձում է, չարչարվում է, բայց ոչինչ չի ստացվում. ցախավելը շատ ամուր է լինում:

Այդ ժամանակ հայրը բացում է ավելի կապը ու միջի ցախերը տալիս տղաներին՝ ասելով.

– Իսկ այսպես առանձին կարո՞ղ եք կոտրել:

Զավակները հեշտությամբ կոտրտում են ավելի ցախերը:

Ու հայրն ասում է նրանց.

– Նայեք, որդիներս, դուք էլ այս ավելի նման եք. քանի դեռ միասին եք, ամուր եք, ու ոչ ոք ձեզ չի կարող կոտրել, իսկ երբ առանձին եք, ամեն մեկդ մի ցախ եք՝ հեշտ հաղթահարվող։

Ազատ Հարությունյան

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով