Կիրակի, 28 Ապրիլի, 2024
Առաջարկում ենք կարդալՄեջբերումներ գրքերից

ՀՈՒՅՆ ԶՈՌԲԱՆ

Սա է ազատությունը, մտածում էի, մի կրքի գերի լինես, ոսկի դիզես ու հանկարծ մոռանաս ամեն ինչ ու քամուն շպրտես ունեցած չունեցածդ։ Մի կրքից ազատվես՝ հնազանդվելով մի ուրիշ՝ առավել վսեմի… Բայց մի՞թե սա նույնպես ստրկություն չէ։ Կյանքդ զոհաբերես հանուն մի գաղափարի, հանուն ազգի, հանուն Աստծու, կամ գուցե որքան ավելի բարձր է կանգնած Տերը, այնքան ավելի՞ է երկարում ստրկության մեր պարանը, և ցատկում ու խաղում ենք ընդարձակ ասպարեզում առանց պարանի ծայրը գտնելու, մեռնում ենք ու դա անվանում ազատություն։

Նիկոս Կազանձակիս «Հույն Զոռբան»

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով