ԱՅՑԵԼՈՒԹՅՈՒՆ ՀԱՄԱՅՆՔԱՅԻՆ ԳՐԱԴԱՐԱՆՆԵՐ
ՎԱՅՔ, ՋԵՐՄՈՒԿ, ՄԱԼԻՇԿԱ
ՄԵԹՈԴԱԿԱՆ ԱՋԱԿՑՈՒԹՅՈՒՆ ՀԱՄԱՅՆՔԱՅԻՆ ԳՐԱԴԱՐԱՆՆԵՐԻՆ
Վայոց ձորի մարզային գրադարանը ազգային գրադարանային շաբաթվա շրջանակներում այցելեց Վայքի, Ջերմուկի, Մալիշկայի համանքային գրադարաններ։ Ծանոթացավ գրադարանների աշխատանքներին և հուզող խնդիրներին, որոնք հիմնականում վերաբերվում էին ֆոնդը նոր՝ գեղարվեստական գրքերով համալրելուն, տարածքի բարեկարգման և ընդլայնման աշխատանքներին, տեխնիկական վերազինման հարցերին:
Փորձի փոխանակումը կայացավ շատ արդյունավետ և հաճելի միջավայրում։ Մարզային գրադարանի աշխատակիցները ծանոթացան գրադարանի աշխատանքներին՝ փոխադարձաբար իրարից վերցնելով գրադարանային ոլորտում կիրառվող օգտակար խորհուրդներ և իրար նվիրեցին գրքեր։