ԴԱՆԻԵԼ ՎԱՐՈՒԺԱՆ_106
Այսօր արևմտահայ բանաստեղծ Դանիել Վարուժանի ծննդյան օրն է։ Դանիել Վարուժանը արևմտահայ բանաստեղծության ակնառու դեմքերից է, նորռոմանտիզմի սկզբնավորողը հայ գրականության մեջ: Նրա պոեզիան անձնական ու հասարակական ցավերի ծնունդ է, կործանումից ելք որոնող ժողովրդի մաքառման ուժի և ճակատագրի փիլիսոփայության խտացումը: Վարուժանի ստեղծագործության էությունը եղավ գեղեցկության, ուժի ու աշխատանքի փառաբանության տարերքը։