ԱՅՑԵՐԸ ՇԱՐՈՒՆԱԿՎՈՒՄ ԵՆ
«Ո՜վ է ձեռքով անում, ո՜վ
Հեռվից անթիվ ձեռքերով
— Ջա՜ն, հայրենի անտառներ
Դու՛ք եք կանչում ինձ ձեր քով»։
Հովհաննես Թումանյան
Գրքատոնի շրջանակներում շարունակվում են այցերը Վայոց ձորի մարզային գրադարան։ Մեր հյուրերն էին Եղեգնաձորի թիվ 2 հիմնական դպրոց — ի առաջին դասարանի աշակերտները՝ դասվար Ա. Համբարձումյանի ուղեկցությամբ։ Երեխաները մեծ սիրով դիտեցին «Ճամփորդները» տիկնիկային ներկայացումը, շրջայց կատարեցին գրադարանում, լուսանկարվեցին մեր նոր ու գեղեցիկ անկյան՝ «Գրքօրրանի» ներքո, ծանոթացան գրադարանի բոլոր բաժիններին և հեռացան գոհ ու երջանիկ։