Հինգշաբթի, 25 Ապրիլի, 2024
Մի կտոր Վայոց ձոր

ԳԼԱՁՈՐԻ ՀԱՄԱԼՍԱՐԱՆ (պատմամշակութային արգելոց-թանգարան)

Թանգարանը գտնվում է Վերնաշենի հրաշագեղ և պատմական Սուրբ Հակոբ եկեղեցում։ Թանգարանում կարող եք ծանոթանալ 13-14-րդ դարերում գործող և շատ հայտնի Գլաձորի համալսարանի պատմությանը։ Ժառանգությամբ փոխանցվել և պահպանվել են բազմաթիվ աշխատանքներ, որը Գլաձորի համալսարանում ստեղծել են մանրանկարիչները, նկարազարդողները և պատմիչները։ Այստեղ նաև կան Աստվածաշնչեր, Ավետարաններ, ձեռագիր մատյաններ։ Թանգարանը ներկայացվում է երեք լեզուներով՝ հայերեն, անգլերեն և ռուսերեն։ Թանգարանի հարակից տարածքում է գտնվում հանրահայտ Թանահատ վանքը, որտեղ 700 տարի առաջ տեղակայված է եղել համալսարանը, ու կոչվել <<երկրորդ փառահեղ Աթենք>> կամ <<Մայրաքաղաք իմաստնության>>։

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով