ԳՐԱԴԱՐԱՆԱՎԱՐԻ ՕՐ
Վայոց ձորի մարզային գրադարանի մի շարք աշխատակիցներ գրադարանավարի օրվա առթիվ պարգևատրվեցին պատվոգրերով և շնորհակալագրերով։ Վայոց ձորի մարզպետի շնորհակալագրով երկարամյա անբասիր գործունեության և գրադարանային գործում ունեցած անգնահատելի ներդրման համար պարգևատրվեցին՝
Գրադարանի նախկին տնօրեն՝ Ռոզա Լևոնյանը,
Առաջին կարգի գրադարանավար Սոֆյա Ներսիսյանը,
Հայաստանի մշակույթի աշխատողների ճյուղային արհմիության գործկոմի կողմից իր երկարամյա վաստակաշատ աշխատանքի, արհմիության աշխատանքային ակտիվ մասնակցության համար՝
Մանկական բաժնի վարիչ՝ Կարինե Ալեքսանյանը,
Տնօրենի շնորհակալագրով գրադարանավարի օրվա առթիվ, ինչպես նաև գրադարանային գործի զարգացման ոլորտում ունեցած ծառայությունների, անձնվեր ու պատրաստակամ աշխատանքի համար գրադարանավարներ՝
Նարինե Ավետիսյանը, Մարիամ Աբրահամյանը: