ԳՐԱԴԱՐԱՆԻ ՓՈՔՐԻԿ ԱՅՑԵԼՈՒՆԵՐԸ
Վայոց ձորի մարզային գրադարան էին այցելել Ագարակաձոր և սահմանամերձ Խաչիկ գյուղերի մանկապարտեզներիի սաները։
Երեխաները մեծ սիրով և ոգևորությամբ դիտեցին արդեն շատ սիրված «Ճամփորդները» տիկնիկային ներկայացումը, շրջայց կատարեցին գրադարանում, ծանոթացան բոլոր բաժիններին, լսեցին «Փիսոն գնում է գրադարան» հրաշալի և ուսուցողական հեքիաթը։
Երեխաները խոստացան հաճախ այցելել գրադարան։
Գրադարանը լավագույն վայրն է, որտեղ կարելի և՛ կարդալ, և’ հրաշալի ժամանակ անցկացնել։