Շաբաթ, 27 Ապրիլի, 2024
Արի գրադարան

ՄԵԴԻԱԳՐԱԳԻՏՈՒԹՅՈՒՆ

Գրադարանի ընթերցասրահում կայացավ «Մեդիագրագիտություն» թեմայով դաս-քննարկում, որը վարեց գրադարանավար-օպերատոր Մարիամ Աբրահամյանը։

Մասնակիցները՝

  • Սովորեցին, թե ի՞նչ է իրենից ներկայացնում մեդիագրագիտությունը,
  • Սովորեցին թե ինչպես տարբերել կեղծ և հավաստի լուրերն իրարից,
  • Ծանոթացան կիբերանվտանգությանը վերաբերող գաղտնիքների և թե ինչպես պաշտպանել իրենց անձնական տվյալները մեդիա տիրույթում,
  • Սովորեցին Ինչպես ճիշտ օգտագործել շարժական սարքերը,
  • Խաղացին www.media.am-ի կողմից պատրաստված «Ցանցառ» ինտերակտիվ կրթական խաղը, որի նպատակն է համակարգչի և ինտերնետի օգտատերերին տեղեկացնել կիբեր տիրույթի վտանգների մասին և սովորեցնել պաշտպանվել` ներկայացնելով անվտանգության առկա հնարավորություններն ու գործիքները:

Սիրելի՛ հետեւորդներ, նշենք, որ դասընթացը լինելու է շարունակական։ Այնպես, որ հետեւեք մեզ՝ բաց չթողնելու այն:

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով