RestArt Youth Fest
Հաճելի է, երբ երիտասարդները ժամանցի վայր են ընտրում հե՛նց գրադարանը։
Մի քանի ժամ շարունակ ընթերցասրահը լիքն էր ակտիվ և խելացի երիտասարդներով։
Այսօր Վայոց ձոր էր եկել RestArt Youth Fest-ը։
Երիտասարդական փառատոնի նպատակն էր աշխուժացնել մարզերի երիտասարդներին՝ մոտիվացնելով համայնքի կյանքին ներգրավվելուն և երիտասարդական ակտիվիզմին։
Festival-ի ընթացքում գրադարանը լիքն էր երիտասարդներով, որոնց շարքում էր նաև հայ վիդեոբլոգեր, հաղորդավար, սցենարիստ, ներկայումս հայազգի անհատ վիդեոբլոգերների շարքում իր յութուբյան «Ruben Yesayan» ալիքում ամենամեծ լսարանն ունեցող Ռուբեն Եսայանը։