Երեքշաբթի, 16 Ապրիլի, 2024
Միջոցառումներ

ԳՐՔԻ ՇՆՈՐՀԱՆԴԵՍ. ՎԱՐԴԳԵՍ ԴԱՎԹՅԱՆ՝ «ՆԵՎՐՈՏԻԿ ՎԻՃԱԿՆԵՐԻ ՀԱՂԹԱՀԱՐՈՒՄԸ»

Փետրվարի 3֊ին Վայոց ձորի մարզային գրադարանում տեղի ունեցավ հոգեբույժ, հոգեթերապևտ Վարդգես Դավթյանի ՆԵՎՐՈՏԻԿ ՎԻՃԱԿՆԵՐԻ ՀԱՂԹԱՀԱՐՈՒՄԸ գրքի շնորհանդեսը։ Ներկա էին բժիշկներ, ուսուցիչներ, հոգեբաններ, բանասերներ, հանրային դեմքեր։ Բացման խոսքով հանդես եկավ գրադարանի տնօրեն Արփինե Ավագյանը։ Գրքի խմբագիր, գրականագետ Անի Փաշայանն իր խոսքում կարևորեց գրքի դերն ու նշանակությունը մեր փոթորկուն օրերում, երբ մարդիկ տագնապած են, հաճախ՝ հուսահատ։ Եվ օգնության կարող է գալ այս գիրքը, որը գրված է պարզ և մատչելի ձևով։ Ընթերցվեցին մի շարք հատվածներ գրքից։ Մասնակիցները հայտնեցին իրենց կարծիքը գրքի մասին։ Հնչեցին Անահիտ Գևորգյանի հիանալի վոկալով և կիթառի նվագակցությամբ գեղեցիկ կատարումներ։ Շնորհանդեսը հետաքրքիր էր նաև մտքերի փոխանակման առումով։

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով