ԻՄ ԱՇՈՒՆԸ
Իմ Աշունը մեղեդի է,
հարազատ մի երգ,
անհուն մի ցավ
տխուր անձրև՝ լացող անվերջ,
արևի շող,
նրա ձայնը՝ հոգու ծարավ,
ներսումս՝ անտուն թռչուն,
որ գալիս է լուսնի կանչով
ու
հեռանում գիշերում։
Իմ Աշունը մեղեդի է,
լուսնի քնքուշ մի ցող,
որ ցավում է հենց իմ
հոգում թախծող աշնան։
Արաքս Սևան