ԿԱՊԱՆԻ ՁԵՌԱԳՐԵՐՆ ՈՒ ԳՐՉՕՋԱԽՆԵՐԸ
«Կապանի ձեռագրերն ու գրչօջախները» արժեքավոր գիրքն արդեն գրադարանում է։
Վայոց ձորի մարզային գրադարանը նվեր ստացավ արժեքավոր գրքի համար։
Կապանը՝ որպես գրչօջախ, առաջին անգամ ներկայացվում է սույն գրքում։ Աշխատությունը նվիրված է Սյունիքի միջնադարյան գրչության կյանքում յուրահատուկ դեր ու արժեք ունեցող գրչօջախներին և հիշատակարաններին։ Կապանում գրի առնված հայերեն հիշատակարանների յուրահատկությունը, մատենագրական և գեղարվեստական արժեքը քննվում են բնակավայրերի պատմական, տեղադրական, ժողովրդագրական, տեղանվանական հարցերի զուգորդությամբ։ Ձեռագիր հիշատակարանների, արխիվային, մատենագրական, ժողովրդագրական և այլ նյութերի համակցմամբ նկարագրվում են միջնադարյան Սյունիքի կապանյան գրչօջախները։
Գիրքը նախատեսված հայագիտությամբ զբաղվող և ընդհանրապես հայրենագիտությամբ հետաքրքրված անձանց համար։