Ուրբաթ, 26 Ապրիլի, 2024
Արի գրադարան

ԳՐԱԴԱՐԱՆՆ ԱՅՍՕՐ

Սահմանապահ Խաչիկ գյուղի միջնակարգ դպրոցի 5-րդ և 6-րդ դասարանների աշակերտների առջև այսօր իր հյուրընկալ դռներն էր բացել Վայոց ձորի մարզային գրադարանը։

Երեխաները դիտեցին արդեն շատ սիրված «Բարեկենդանը» տիկնիկային ներկայացումը, լսեցին մեր հեքիաթասաց մորաքրոջ պատմած գեղեցիկ հեքիաթներից «Ամենապիտանի բանն աշխարհում » ուսուցողական հեքիաթը, հասկացան, որ աշխարհում ամենապիտանի բանը գիտության լույսն է, գրքից ստացած գիտելիքներն ու շատ ընթերցելը։

Այնուհետև շրջայց կատարեցին գրադարանում, ծանոթացան բոլոր բաժիններին, իսկ մարզային գրադարանն արեց ամեն ինչ, որպեսզի երեխաները հեռանան մեծ տպավորություններով և անմոռաց հուշերով։

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով