ՀԵՏԱՔՐՔԻՐ ՀԱՆԴԻՊՈՒՄ
Վայոց ձորի մարզային գրադարանի հյուրերն էին ԱՄՆ դեսպանատան հասարակայնության հետ կապերի բաժնի տնօրեն Լիա Միլլերը և ԱՄՆ դեսպանության տեղեկատվական ռեսուրսների բաժնի տնօրեն Ներսես Հայրապետյանը։ Հյուրերը ծանոթացան գրադարանի բոլոր բաժիններում իրականացվող աշխատանքներին, նորարարություններին, կարևորեցին Ազգային գրադարանի հետ համատեղ տարվող մամուլի թվայնացման աշխատանքները, գրքեր նվիրեցին գրադարանին և գոհունակությամբ հրաժեշտ տվեցին։