ՄԱՐԴՈՒ ՀՈԳԻՆ ԻՐ ԳՈՐԾԵՐԻ ՄԵՋ Է
Հենց այս խորագրի ներքո Վայոց ձորի մարզային գրադարանում տեղի ունեցավ հրաշալի գրական-երաժշտական ցերեկույթ, որն ուղեկցվում էր շնորհալի ընթերցողների ձեռքի աշխատանքների ցուցադրությամբ։
Ցուցադրվեցին բազմաշնորհ վայցձորցիներ Նելլի Հովհաննիսյանի, Կարմեն Բեգլարյանի, Անի Նազարյանի, Արուսիկ Բաբաջանյանի, Սոֆյա Ներսիսյանի և Մարիամ Վարդանյանի ձեռքի աշխատանքները։
Միջոցառման ընթացքում հնչեցին կնոջը, մորը նվիրված գեղեցիկ ստեղծագործություններ՝ համեմված հոգեթով երաժշտական կատարումներով։
Շնորհակալություն մասնակից ակտիվ ընթերցողներին: