Երեքշաբթի, 16 Ապրիլի, 2024
Հետաքրքիր է իմանալ

ՄԻ ՆԿԱՐԻ ՊԱՏՄՈՒԹՅՈՒՆ

#գրադարանը_մասնակցում_է

Մարզային գրադարանի մի խումբ աշխատակիցներ մասնակցեցին ՀԱՊ Եղեգնաձորի պատկերասրահ / Yeghegnadzor Gallery -ի կողմից պատրաստված Լուսիկ Ագուլեցու նկարին նվիրված դասախոսությանը։

Տունը, որտեղ երկար տարիներ ապրել և ստեղծագործել է ազգագրագետ, նկարչուհի Լուսիկ Ագուլեցին, նրա ընտանիքի անդամների նախաձեռնությամբ և «Ագուլեցի» հիմնադրամի աջակցությամբ դարձել է թանգարան:

Լուսիկ Ագուլեցու տուն-թանգարանում իրենց տեղն են գտել 40 տարվա որոնողական ու հավաքչական աշխատանքի պտուղները։ Տուն-թանգարանում ներկայացված են հին իրեր, խեցեղեն,դրամների հավաքածո,ազգային միջնադարյան արժեքներ, հնատիպ գրքեր ու սրբապատկերներ, գորգեր, տարազ, աշխատանքային գործիքներ, զենքեր, պերճանքի առարկաներ, ծիսական տիկնիկներ, զարդեր և այլն։

Թանգարանի այցելությունը հնարավոր է նախօրոք պայմանավորվածության դեպքում։

Տուն-թանգարանին կից գործում է արտ-սրճարան, որտեղ ներկայացված են հայկական մշակույթի կարևոր մաս կազմող խոհանոցն իր ամբողջ հարստությամբ ու բազմազանությամբ:

Լուսիկ Ագուլեցին կյանքից հեռացել է 2018 թվականի հուլիսի 13-ին:

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով