Հինգշաբթի, 25 Ապրիլի, 2024
Միջոցառումներ

ՈՍԿԵՂԵՆԻԿ ՀԱՅՈՑ ԼԵԶՈՒ…


Այսօր Վայոց ձորի մարզային գրադարանում տեղի ունեցավ գրական-երաժշտական ցերեկույթ՝ նվիրված մայրենի լեզվի միջազգային օրվան՝ «Ոսկեղենիկ հայոց լեզու» խորագրով։ Ցուցադրվեց մարզային գրադարանի գրադարանավարների կողմից պատրաստված տեսանյութ՝ նվիրված մայրենի լեզվին։ Մասնակիցները՝ գրադարանի ակտիվ ընթերցողները՝ ավագ դպրոցի 11րդ դասարանի աշակերտներն էին։ Ցերեկույթի կազմակերպիչը ավագ դպրոցի մայրենի լեզվի ուսուցչուհի Ռ. Սարոյանն էր։ Հնչեցին մարգարտաշար բանաստեղծություններ և՛ գրաբարով, և՛ միջին հայերենով, և՛ արևելահայերենով, և’ արևմտահայերենով՝ նվիրված մեր ոսկեղենիկ լեզվին։ Ցերեկույթն էլ ավելի գեղեցիկ դարձավ, երբ հնչեցին կիթառի ու ֆլեյտայի կախարդական հնչյունները։
Միջոցառումը եզրափակեց սպասարկման բաժնի վարիչ Վարդ Շահբազյանը հետևյալ խոսքերով՝ « Եկե՛ք վառենք ու վառվենք հայերենով»։

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով