Շաբաթ, 27 Հուլիսի, 2024
Հիշենք մեր մեծերին

ՋԵԿ ԼՈՆԴՈՆ-146

Այսօր ամերիկացի հեղինակ, լրագրող և հասարակական գործիչ Ջեկ Լոնդոնի ծննդյան օրն է։ Ջեկ Լոնդոնը պատկանում է այն բացառիկ գրողների թվին, որոնք դուրս են եկել իրենց ազգային շրջանակներից և դարձել առաջավոր մարդկության սեփականությունը։ Լոնդոնին կարդում են սիրով, կարդում են անկախ հասակից, մասնագիտությունից, կրթության աստիճանից ու մաշկի գույնից։ Նրա հերոսները, առաջին հերթին ժողովրդի ծոցից դուրս եկած կերպարները, հմայում են բոլորին, հմայում են իրենց անմիջականությամբ, անկեղծությամբ ու ազնվությամբ։ Նրանք անվախ են, քաջ են ու համարձակ. ատում են չարը, անարդարությունն ու դաժանությունը։
Վայոց ձորի մարզային գրադարանում առկա են Լոնդոնի «Ծովագայլը», «Սպիտակ ժանիքը», «Մարտին Իդեն», «Ադամից առաջ», «Կյանքի սերը» և այլ հայտնի ստեղծագործություններ։

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով