Ուրբաթ, 26 Ապրիլի, 2024
Առաջարկում ենք կարդալՄիջոցառումներ

ԸՆԹԵՐՑԱՆՈՒԹՅԱՆ ՄԱՐԱԹՈՆ 2021

Ռ. ՊԱԼԱՑԻՈ «ՀՐԱՇՔԸ»
ՊԱՐԳԵՎՆԵՐ


Վայոց ձորի մարզային գրադարանը պատիվ ունեցավ մասնակցելու Ընթերցանության մարաթոնին, որտեղ մեր գրադարանավարներ Քրիստինե Հովսեփյանը և Մարիամ Աբրահամյանը ընթերցեցին Ռ. Պալացիոյի «Հրաշքը» ստեղծագործության «Պարգևներ» հատվածը, ուր շեշտված էր գլխավոր հերոս Օգյուստ Փուլմանի մարդկային բարձր արժեքները՝ անհատականությունը, բարությունը, խիզախությունը, ընկերասիրությունը։

Հեղինակը ստեղծել է ժամանակակից, բայց արդեն մեծ ճանաչում ստացած մի երկ, որը և՛ տրամադրություն է բարձրացնում, և՛ ծիծաղեցնում է, և՛ անչափ հուզում. սրտառուչ պատմություն, որ կարդացվում է մեկ շնչով, իսկ վերջին էջին հասնելուց հետո դեռ երկար ժամանակ հիշողությունից չի ջնջվում։

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով