Հինգշաբթի, 2 Մայիսի, 2024
Միջոցառումներ

ՀԱՎԵՐԺԻ ՃԱՄՓՈՐԴԸ

#Ազգային_գրադարանային_շաբաթ

#Գրադարանը_կրթության_բաց_հարթակ

«Եթե ես երաժիշտ ու երգահան լինեի, Հայաստանին ու հայ ժողովրդին ձոնված մի փառահեղ պատարագ կամ սիմֆոնիա կգրեի՝ նվագախմբի, երգչախմբի և մեներգիչների համար»։

Գևորգ Էմին

Վայոց ձորի մարզային գրադարանում տեղի ունեցավ «Հավերժի ճամփորդը» խորագրով գրական-երաժշական ցերեկույթ՝ նվիրված մեր հայրենիքին, նրա դարավոր պատմությանը և նշանավոր հայորդիներին։

Միջոցառման մասնակիցներն էին Եղեգնաձորի առաջին հիմնական դպրոցի 4- րդ դասարանի աշակերտները՝ դասվար Վ. Հարությունյանի ուղեկցությամբ, ովքեր գեղեցիկ երաժշտական կատարումներով և խրոխտ պարերով ևս մեկ անգամ ապացուցեցին, որ հայի ոգին անկոտրում է, և հայը հավերժ է։

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով